«Ժամանակ» թերթը գրում է.

«Դատական համակարգում ստեղծված անհասկանալի ու քաոտիկ իրավիճակի պատճառով մի շարք դատավորներ, ընդ որում՝ ոչ հին, կոռումպացվածները, այլ երիտասարդները, աստիճանաբար պատրաստվում են լքել դատական համակարգը: Նրանցից շատերը ներկայումս սովորում են փաստաբանական դպրոցում, որպեսզի ստանան փաստաբանական արտոնագիր ու զբաղվեն փաստաբանությամբ:

Մասնավորապես՝ ներկայումս փաստաբանական դպրոցում են սովորում դատավորներ Մխիթար Պապոյանը, վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին և մի քանի այլ գործող երիտասարդ դատավորներ: Փաստաբանական դպրոցում սովորում են նաև բազմաթիվ գործող դատախազներ, քննիչներ:

Նրանք բոլորը պատրաստվում են զբաղվել ավելի «անշառ» գործով, ինչպիսին է փաստաբանությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել