Որոշ մարդիկ վողոքում են, որ իրենց չի հաջողվում արտահայտել իրենց ջերմ զգացմունքները զուգընկերների նկատմամբ: Իրականում այստեղ միայն աստղերն են մեղավոր: Այսօր ներկայացնում ենք Կենդանակերպի այն երեք նշաններին, որոնք չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները:

Ցուլ

Ցուլերին իրավամբ կարելի է հուզական ժլատներ անվանել: Նրանք վախենում են լուրջ հարաբերություններից և փախնում են սիրուց: Այս նշանի ներկայացուցիչները երբեք առաջին քայլը չեն անում և հաճախ են հարաբերությունների խզման նախաձեռնողը դառնում: Ցուլերը կարիերիստներ են, նրանք աշխատանքի մեջ մոռանում են իրենց զգացմունքների մասին:

Երկվորյակներ

Կենդանակերպի այս նշանի համար սերը ձանձրալի և ծանր բեռ է: Նրանք հեշտությամբ են գտնում իրենց ոգեշնչման օբյեկտին, սակայն նույնքան հեշտությամբ էլ ազատվում են նրանից, եթե զգում են, որ կարող են պատասխանատվության բեռի տակ ընկնել:

Այծեղջյուր

Կենդանակերպի այս նշանին կարելի է եսասեր անվանել: Նա կենտրոնացած է միայն իր վրա և անտեսում է ուրիշների զգացմունքները: Այծեղջյուրները չեն կարողանում կոմպրոմիսի գնալ, նրանք շատ բռնկվող են, երբեմն նույնիսկ՝ ագրեսիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել