Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելն իրոք հպարտության, թափանցիկության, սիրո ու համերաշխության գագաթնակետն ա։

Մենք դեռ հիշում ենք Սովետակա Միությունն ու հասկանում ենք ինչ ա կատարվում։ Հասկանում ենք, թե ինչ ասել ա Կագեբեն քսի տալ։

Միտքս ուրիշ բանի մասին ա։ Իսկ երբևէ ձեր մտքով անցել ա, որ էն ախմախ թեզը, որ առաջ էիք բրդում՝ ապստամբության իրավունք, ֆլան-ֆստան, մտքներովդ անցե՞լ ա, որ դա հնարավոր ա նաև թարս բուսնի։

ՀԳ. Առավել քան վստահ եմ, որ Հայաստանն էսօր հեռու ա դեմոկրատիայից ու իրավական պետություն լինելուց։ Ավելին՝ վստահ եմ, որ Հայաստանն ավտորիտար համակարգ ունենալու ռեսուրս չունի։ Ցավում եմ, որ սա հասկանալու համար կորուստներ շատ ենք ունենալու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել