Հարավային Նիգերիայում ապրում է մի ցեղ, ում անունը բառացի թարգմանաբար նշանակում է «լավ խոսողներ»։ Այս ցեղն ունի պերճախոսության համբավ, այսինքն՝ ցեղի անդամները կարողանում են գեղեցիկ խոսել ու դիմացինին համոզել իրենց ճշմարտացիության մեջ, սակայն միայն սա չէ, որ ցեղին հայտնի է դարձրել։

Անանգ. այսպես է կոչվում աֆրիկյան այն ցեղը, որն առանձնանում է մի շարք անսովոր ավանդույթներով։ Ցեղում շատ կարևոր է ամուսնության մշակույթը, ու կարևոր է, որ կինը գտնի ճիշտ տղամարդու, ով պատրաստ կլինի ամբողջ կյանքը նրա կողքին անցկացնել։ 

Նախ՝ նշենք, որ ցեղն ապրում է բազմաստվածությանը հավատալով։ Ցեղում, չնայած որ բազմաստվածություն է, չկա որևէ տեղ, որտեղ ցեղի անդամները կարող են գնալ ու աղոթել իրենց աստվածներին։ Այստեղ մարդիկ վստահ են, որ Աստված ամենուր է, և անհրաժեշտ է ուղղակի նրան որևէ պատահական տեղ աղոթել ու կանչել, և նա կհայտնվի։ 

Ցեղում կարևոր են հավատարմությունն ու ընտանեկան կյանքը։ Այստեղ վստահ են, որ կինն իր կյանքում պետք է ընդամենը մեկ տղամարդ ունենա՝ ամբողջ կյանքի համար, դրա համար նա պետք է շատ ուշադիր որոշումներ կայացնի։ Աղջկա ծնողներն ամբողջ կյանքում հետևում են, որ նա հանկարծ պատահական կապերի զոհ չդառնա ու մինչև ամուսնությունը ոչ մի տղամարդու հետ չլինի։ 

Այստեղ վստահ են, որ եթե կինը նախքան ամուսնությունը որևէ մեկին ունեցել է, ապա այդ տղայի մահացած հարազատները կգտնեն նրան ու ու կհետապնդեն։ Սա է պատճառը, որ եթե այրին ցանկանում է նորից ամուսնանալ, ցեղում հատուկ արարողակարգեր են կազմակերպում, որպեսզի նրա հոգին ու մարմինը մաքրեն նախկին ամուսնու մահացած հարազատների հոգիներից։ 

Ցեղի ամենակարևոր ավանդույթն ամուսնության տարօրինակ մի ավանդույթ է, որը կապված է ապագա հարսի հետ։ Քանի որ ցեղում գրավիչ են համարվում միայն այն կանայք, ովքեր ավելի թմբլիկ են, ապագա հարսը մեկ ամիս առաջ մտնում է ճաշասենյակ ու այնտեղ մնում այդ ամբողջ մեկ ամիսը ամբողջովին մերկ վիճակում։ Սա կազմակերպվում է նրա համար, որպեսզի աղջկա քաշի փոփոխությանը հնարավոր լինի բաց աչքով հետևել։ 

Այդ մեկ ամսվա ընթացքում աղջիկը պարտավորվում է ուղղակի պառկել խոհանոցում և անասելի մեծ չափերով ուտելիք ընդունել, որպեսզի նրա մարմինը պատրաստ լինի ամուսնության։ Բացի այդ՝ ցեղում հավատում են, որ թմբլիկ կանայք ավելի հեշտությամբ են երեխաներ ունենում։ 

Մեկ ամսվա ընթացքում աղջիկը նաև ընդունում է ամուսնության «էքսպերտների», ովքեր նրան սովորեցնում են ինչ անել ու իրեն ինչպես պահել ամուսնության ընթացքում։ Սա նրան օգնում է հետագայում ավելի պատրաստված լինել ամուսնու հետ փոխհարաբերություններում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել