Բաղադրիչներ
- կարագ - 180 գ
- ձու - 3 հատ
- ալյուր - 2 բաժակ
- շաքարավազ - 1 բաժակ
- խնձոր - 4 հատ
Պատրաստման եղանակը
Դեղնուցները հարել ¾ բաժակ շաքարավազի հետ:

Ավելացնել փափկած կարագը:

Լցնել ալյուրը:

Խառնել զանգվածը:

Առանձնացնել խմորի 1/3 մասը, գունդ անել ու դնել սառնախցիկի մեջ:

Խմորի մնացած մասը լցնել յուղաթղթապատ ձևամանի մեջ ու ձեռքերով տարածել:

Խնձորները լվանալ ու կեղևահանել:

Խնձորներն անցկացնել խոշոր քերիչով, ավելացնել 1 ճ/գ շաքարավազ ու խառնել:

Խնձորի լցոնը հավասարապես տարածել խմորի վրա:

Սպիտակուցները հարել՝ կամաց-կամաց ավելացնելով ¼ բաժակ շաքարավազը:

Սպիտակուցային զանգվածը հավասարապես տարածել խնձորի շերտի վրա:

Խմորը հանել սառնախցիկից և անցկացնել խոշոր քերիչով: Ստացված խմորային զանգվածը հավասարապես լցնել պիրոգի վրա:

Պիրոգը դնել ջեռոցի մեջ ու եփել 180 ջերմաստիճանի տակ մինչև ոսկեգույն դառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել