Ստո՛ւմ եք։ Ժողովուրդը ձեր ընտանիքը չէ։

Բոլորը ժողովրդի մի մասն են։ Բոլորը, նույնիսկ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Պողոսը, Պետրոսն ու հարյուրհազարավոր մարդիկ։ Դուք բոլորին ընդունո՞ւմ եք որպես եղբայր, քույր, ծնող, եթե անգամ նրանք սխալ են, մոլորյալ են, հանցագործ են։ Չէ՛, չե՛ք ընդունում։ Նրանք բոլորը բորոտներ են։ Նրանք վատն են, դուք՝ լավը։ Նրանք ձեզնից մեկը չեն։ Ձեր ընտանիքը միայն լավերի համար ա։ Ուրեմն՝ կեղծ են ձեր խոսքերը, փուչ, անտեղի։

Երբ ժողովրդին իրապես համարենք ընտանիք, իսկ երկիրն՝ օջախ, մենք առաջ կգնանք, որովհետև կգա գիտակցությունը, որ լավն էլ, վատն էլ մերն են։ Կհասկանանք, որ մեր սիրտը պիտի ցավի սխալ գործածի համար էլ։ Կգիտակցենք, որ չկա իմ ու քո, չկան սևեր ու սպիտակներ, չկա ախտ, որը մենք չենք ծնել։ Կսկսենք հասկանալ, չատել իրար։ Մեր սիրտը կցավի ամենքի ու ամեն ինչի համար։ Կսկսենք իրար թև ու թիկունք լինել, խրախուսել լավը, իսկ մեղավորներին կպատժենք արդարացիորեն՝ լինելով խիստ, բայց ոչ դաժան, սրտացավ, բայց ոչ կանխակալ... Էդ ժամանակ մենք կսկսենք միավորվել, առաջ շարժվել, հզորանալ, իսկ հիմա... Հիմա դուք ստում եք։
#ուտոպիա
#գիշերվա_հազար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել