Առհասարակ, քաղաքական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք որոշումների ընդունման գործընթացում պատահում է, որ առաջնորդվում են խիստ սուբյեկտիվ գործոններով ու հանգամանքներով։ Փորձը ցույց է տալիս, որ դրանց թվում են հատկապես ընտանիքի անդամները, մանավանդ՝ կողակիցները։ Երբեմն նրանք ուղղակի ստվերային կառավարիչներ են: 
Հիմա խի՞ եմ սա ասում։ Հետևելով մեր օրենսդիր մարմնի ղեկավարի կնոջ հանրային գործունեությանը՝ նկատում ենք պալիծիկայով զբաղվելու մեծ հակում ու ցանկություն՝ մի մեծ «բայց»-ով. տիկինն ակտիվ է Ֆեյսբուքում, տարբեր հարցեր է քննարկում, մեկնաբանում, պատահում ա նաև, որ զուբ զա զուբ կռիվ ա տալիս, ու էս պատահարներում պարզվում ա նաև, որ մեծն մանիպուլյատոր ա, հրահրում է էմոցիոնալ բանավեճեր, շրջանառում կեղծ կամ, իրանց սիրած բառերով ասած, ֆեյք սքրիններ (վերջին թարմ օրինակը, որ իբրև Արփինեն Ռուստամին ասել ա անուղեղ անգրագետ), վերջը մի բոլոլա՝ առանց որևէ հիմքի։
Հիմա անկեղծ ուզում եմ հավատալ, որ խորհրդարանի խոսնակը գոնե գիտի էս մասին, ու մենք երբևէ ստիպված չենք լինի մեր կաշվի վրա զգալ տիկնոջն ականջալուր լինելու հիմքով կայացրած որևէ որոշման հետևանքի։ Մեզ նրա կեղծ սքրիններն էլ են հերիք։ 

Հիմա մի սքրին էլ ես դնեմ, որտեղ տիկին Գոհարն ա Քոչարյան Անդոյին ասում անգրագետ անուղեղ, ու եթե ես քոմենթները ջնջված եղավ, ո՞նց եք ապացուցելու՝ ասել ա, թե չէ։
Image may contain: text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել