Սիրիայի հյուսիս-արևելքում ստեղծված իրավիճակի պայմաններում թուրքական հերթական ներխուժմանն ընդառաջ և ԱՄՆ-ի հնարավոր չեզոքության դեպքում շրջանը վերահսկող քրդական կառույցներին ընդամենը մեկ խելամիտ քայլ է մնում:

Սիրիական հակամարտության ողջ ընթացքում ձեռք բերած փաստացի ինքնուրույնությունը և պատմականորեն իրենց զբաղեցրած շրջանների էթնիկ կազմը գոնե մասնակիորեն պահպանելու համար Սիրիայի քրդերին այլ ելք չի մնում, քան ընդունել սիրիական կառավարության պայմանները՝ սահմանափակ ինքնավարության մասով և դրանով իսկ անուղղակիորեն ստանալ նաև Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը, hակառակ դեպքում Սիրիայի հյուսիսարևելյան քրդաբնակ տարածքների և տեղի բնակչության ապագան լուրջ մարտահրավերների է բախվելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել