Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ձու - 3 հատ
- շաքարավազ - 200 գ
- մեղր - 30 գ
- սոդա - 1 թ/գ
- ալյուր - 240 գ
- Կրեմի համար՝
- թթվասեր - 400 գ (25%)
- ձվի դեղնուց - 2 հատ
- շաքարավազ - 200 գ
- կարագ - 150 գ
- Ինչպես նաև՝
- սև շոկոլադ - 40 գ
- ընկույզ - 120 գ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Ձվերն ու շաքարավազը հարում ենք մինչ սպիտակելը, ինչից հետո ավելացնում ենք մեղրը: Այս ամենից հետո լցնում ենք մաղած ալյուրն ու սոդան և լավ խառնում ենք:

Խմորը բաժանում ենք 3 հավասար մասի, յուրաքանչյուրը դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:

Դնում ենք ցանցի վրա և հովացնում:

Պատրաստում ենք կրեմը: Կարագն ու շաքարավազը հարում ենք, ավելացնում ձվի դեղնուցները, կրկին հարում ենք և լցնում թթվասերը:

Հարում ենք, մինչև համասեռ զանգվածի ստացումը:

Շերտերը հերթով կրեմապատում ենք և դնում իրար վրա:

Ընկույզները բլենդերով մանրացնում ենք և լցնում տորթի վրա:

Վրան ցանում ենք քերած շոկոլադը:

Ահա և վերջ:

Շատ համեղ մեղրով տորթ, որին յուրահատուկ համ են հաղորդում ընկույզն ու շոկոլադը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել