Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում տեղի ունեցած դեպքերը հետաքննող հանձնաժողովի նախագահ մի հատ բեղավոր...ըը..ձյաձ կա, որ իրան անվտանգության փորձագետ, ռազմագիտության նախահայր, մի խոսքով՝ շատ ուժեղ տղամարդ ա համարում։ Ուրեմն, էս 《հզոր տղամարդը》 հարցազրույցի ընթացքում Արփինե Հովհաննիսյանի մասին շատ (շա՜տ) անդուր, զզվելի, կեղտոտ, էժան, սրբապիղծ արտահայտություններ ա իրան թույլ տալիս։
Էս բեղավոր ձյաձին պետք ա իրա տեղը ցույց տալ (...《ա՜յ էն ծակը》) ու ցույց տվողը պիտի լինեն հանրությունն ու սույն բեղավորից ավելի բարձր դիրք ունեցող մարդիկ (Արարատ Միրզոյանի ականջը կանչի)։
Իմիջիայլոց, հեչ կապ չունի, թե Արփինե Հովհաննիսյանին ինչպիսի՞ գործիչ կամ մարդ եք համարում։ Կապ ունի, որ մենք Հայաստանում ենք ապրում, ու գոնե, իմ պատկերացրած Հայաստանում կանանց մասին էդպես խոսող տղամարդը (էլ չեմ ասում՝ քաղաքական գործիչը, պաշտոնյան) հարգանքի արժանի չի։
Հ.Գ. Էս որակի մարդը ո՞նց ա իր ուսերին դրված պատասխանատվության տակից դուրս գալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել