«Ժամանակ» թերթը գրում է.

«Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, այսպես կոչված՝ ՄՌՈՒ աշխատակիցներին ղեկավարությունը ստիպում է աշխատել նաև շաբաթ և կիրակի օրերին, ինչը կապված է ներմուծվող մեքենաների մեծ թվի հետ, որոնց հաշվառման հետ կապված հերթեր են գոյանում:

Սակայն ոչ աշխատանքային օրերի դիմաց վարձատրություն չի հաշվարկվում և չի վճարվում, բողոքող աշխատակիցներին էլ ասում են՝ ովքեր չեն ցանկանում աշխատել նման պայմաններում, կարող են աշխատանքից ազատման դիմումներ գրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել