Շնորհակալ եմ հայերին, ովքեր, հետևելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իրենց զորակցությունը հայտնեցին մեզ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ:

Նրանիցից յուրաքանչյուը ողջունեց Ժակ Շիրակին` որպես պետական գործչի, Հայաստանի բարեկամի և աննկուն աջակցի:

Նախագահ Շիրակի օրոք՝ 2001 թվականի հունվարի 29-ին, ընդունվեց 2001-70 օրենքը, համաձայն որի միակ հոդվածի` «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը»` դրանով իսկ Ֆրանսիան դարձնելով աշխարհում առաջին պետությունը, որը հայերի ցեղասպանությունը ճանաչեց օրենսդրական ուժ ունեցող ակտով:

Հայաստանում լավ են հիշում, որ Ժակ Շիրակը Ֆրանսիայի Հանրապետության առաջին նախագահն էր, ով 2006-ին պետական այց կատարեց Հայաստան: Շատերն ինձ հետ կիսվում են, անշուշտ, հայերի ընդունելությունից հուզված նախագահի՝ յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերած ուշադրության և յուրաքանչյուրին ականջալուր լինելու մասին իրենց հիշողություններով:

Նախագահ Շիրակի նախաձեռնությամբ է, որ 2007 թվականին Ֆրանսիայում մեկնարկեց «Հայաստան, իմ բարեկամ» հայկական մշակույթի տարին:

Հնագույն լեզուների և քաղաքակրթությունների մեծ գիտակ Ժակ Շիրակը չէր կարող պարզապես անտարբեր մնալ հայկական մշակույթի, նրա ինքնության և հիշատակի պահպանման հանդեպ:

Ուրբաթ՝ սեպտեմբերի 27-ին, և երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից 17:00-ը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան կբացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել