Գիշերային ժամերին աշխատող կամ ժամային տարբեր գոտիներ ունեցող երկրներ հաճախակի ճամփորդող մարդկանց մոտ աղիների բորբոքում ավելի հաճախ է լինում, ինչպես նաև մեծ է ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը: Նման եզրահանգման են եկել Պորտուգալիայի գիտնականները, գրում է Eurekalert –ը:

Հետազոտողների տվյալների համաձայն՝ աղիների առողջության վրա ազդող ILC3 խմբի իմունային բջիջների գործառույթները գտնվում են ուղեղի ուղիղ վերահսկողության տակ:

Image result for Работа по ночам

Այդ պատճառով, հանգստի բացակայությունը կամ քնի ժամերի փոփոխությունը լուրջ հետևանքների կարող են հանգեցնել առողջության համար:

Եթե մարդը հանգստի ոչ լիարժեք ռեժիմ ունի, ապա ILC3 իմունային բժիջներն օրգանիզմում պակասում են: Դա ազդում է աղիների ճիշտ աշխատանքի վրա, ինչն էլ մարդու մարմնում ճարպերի կուտակման է բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել