Հաճախ միայն հեքիաթներում են զույգերն ապրում երկար ու երջանիկ։ Իրական կյանքում ամեն բան այլ է. սերն ավարտվում է ողբերգական ու, ցավոք, նաև չափազանց ողբերգական ձևով։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ այն 5 զույգերին, ովքեր նույն օրն են լքել կյանքը՝ այդպես էլ չվայելելով իրենց սերն ու երջանկությունը։ 

1. Նիկոլայ 2-րդ և Ալեքսանդրա Ֆյոդորովնա

Վերջին ռուսական կայսր Նիկոլայ Երկրորդն ու նրա կինը՝ Ալեքսանդրան, ապրում էին սիրով լի ընտանիքում ու սիրով սպասում, որ միասին տոնեն իրենց արծաթե հարսանիքը։ Սակայն 1918թ․-ի հուլիսի 17-ին Ռոմանովների ամբողջ ընտանիքը գնդակահարվեց բոլշևիկների կողմից, ովքեր վերացրին ոչ միայն Նիկոլայի ու Ալեքսանդրայի սիրով լի ընտանիքը, այլ նաև նրանց 5 երեխաներին, ում սիրահար զույգը մեծացնում էր մեծ խանդավառությամբ։ 

2. Բոննի և Կլայդ

Թերևս 20-րդ դարի ամենառոմանտիկացված ամերիկյան գողերը, ովքեր թալանեցին հարյուրավոր փոքր խանութներ, բանկեր ու անգամ սպանեցին բազմաթիվ ոստիկանների ու հասարակ քաղաքացիների, Բոննին ու Կլայդն են։ Չնայած իրենց բոլոր չարագործություններին՝ նրանք հիացնում էին աշխարհին իրենց սիրով։ Բոննին ու Կլայդը հանդիպեցին, երբ երկուսն էլ 20-ամյա երիտասարդներ էին՝ լի եռանդով ու երևակայությամբ, ու սկսեցին իրենց ոճրագործությունները։ Սակայն այդ ամենը երկար չտևեց։ 1934թ․-ի մի արյունոտ օր ոստիկանները կարողացան շրջապատել զույգին ու սկսեցին կրակել նրանց ուղղությամբ։ Զույգը նախընտրեց մահանալ միասին։ Նրանք միասին իրենց մարմնով որսացին շուրջ 110 փամփուշտ։ 

3. Ջոն Քենեդի կրտսեր և Քերոլին Բեսետ

Այս զույգը 1990-ականների ամենասիրված զույգն էր Ամերիկայում։ Քենեդի կրտսերն արդեն նվաճել էր հասարակության ուշադրությունն իր արքայազն լինելու հանգամանքով, իսկ Քերոլինը հայտնի մոդել էր, որ իր հմայքով գերել էր բոլորի սրտերը։ Զույգը համարվում էր ամենագեղեցիկներից։ Ամուսնությունից հետո Բեսետը դեպրեսիայի մեջ էր։ Նա հոգնել էր այն մեծ ուշադրությունից, որով շրջապատված էր իրենց ընտանիքը։ 1999թ.-ին Քենեդի կրտսերը թողեց իր բոլոր գործերը կնոջն ու իր քրոջը հարսանիքի ուղեկցելու համար։ Նա դրանով փորձում էր մի քիչ զվարճանք մտցնել իրենց ընտանեկան կյանքում։ Արդյունքում նրա վարած ինքնաթիռը կործանվեց Ատլանտյան օվկիանոսում, և զույգը զոհվեց։ 

4. Արքայադուստր Դիանա և Դոդի Ալ Ֆայեդ

Ավելորդ կլինի նշել, թե արքայադուստր Դիանան ինչպիսի հիացմունքի ու ընդօրինակման առարկա է եղել կանանց ու աղջիկների համար։ Նրա տարբերվող ոճն ու կրթվածությունը հիացնում էին մարդկանց։ Սակայն Դիանայի և Դոդի Ալ Ֆայեդի հետ սիրավեպի մասին խոսում էին բոլորը։ Նրանք ստիպված էին թաքուն հանդիպել, որովհետև լրագրողները Դիանային հանգիստ չէին տալիս։ 1997թ․-ի օգոստոսի 31-ի փարիզյան ավտովթարն, առանց չափազանցնելու, ցնցեց աշխարհը։ Լրագրողների հետապնդումները հանգեցրին նրան, որ Դիանայի ու Ֆայեդի վարորդը կորցրեց ինքնատիրապետումը, մեքենան վթարի ենթարկվեց, ու զույգը մահացավ։ 

5. Ադոլֆ Հիտլեր և Եվա Բրաուն 

Եվան միշտ եղել է Հիտլերի կողքին։ 1929թ․-ին Հիտլերը ծանոթացավ Եվայի հետ, երբ նա 17 տարեկան էր, իսկ ինքն արդեն հատել էր 40-ը։ 1945թ.-ի ապրիլի 30-ին, երբ Հիտլերն ու Եվան հասկացան, որ ռուսական զորքերը մոտենում են, նրանք որոշեցին ինքնասպան լինել միասին։ Արդյունքում բունկերում փակված զույգը կես ժամվա ընթացքում հրաժեշտ տվեց կյանքին՝ վերջին րոպեները անցկացնելով միասին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել