Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

Դիակացող իշխանությունն ամեն կերպ փորձում է մինչև հոգին ավանդելը չարորակ մետաստազներ թողնել նաև Սահմանադրական դատարանում՝ չգիտակցելով, որ այն ավելի մեծ վտանգի է տանելու պետությանը, քան, օրինակ, Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պորտֆել վստահելը։

Տարակուսելի վստահությամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձրածները շղթայական արշավ են անում հենց Հրայր Թովմասյանի դեմ, բայց, չգտնելով որևէ իրավական հիմք, տուրք են տալիս փրփուրներից կախվելու իրենց միակ շնորհին․

1․ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը ծիծաղելի իրավական տրամաբանությամբ սկսեց մեկնաբանել, որ ՍԴ կազմը լեգիտիմ չէ, և նրանք պետք է օր առաջ ազատվեն պաշտոնից։

2. Ժողովրդի վարչապետի հրահանգով իրավապահները այցելել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պապական գյուղ և հետաքրքրվել, թե ՍԴ նախագահի եղբայրը 2003թ.-ին ինչպես է տնամերձ հողակտոր ձեռք բերել և նույն թվականին ինչպես է Հրայր Թովմասյանը մեկ հեկտար վարելահող գնել:

3. Իրավապահները Ազգային ժողովից վերցրել են Հրայր Թովմասյանի բոլոր գործուղումների մասին փաստաթղթերը (4 տարում՝ 4 գործուղում)։

4. ԱԺ աշխատակազմի՝ տեխնիկայի խանութի փորձառությամբ միակ ղեկավարը տասնմեկ ամիս պաշտոնավարելուց հետո հայտարարեց, որ ԱԺ-ում հայտնաբերվել են խոշոր չափի չարաշահումներ։

5. Մաեստրոյի թեթև ձեռամբ համացանց նետվեց տեղեկատվություն, թե իբրև Հրայր Թովմասյանը նախարար եղած տարիներին սեփականացրել է որոշ նոտարական գրասենյակների տարածքներ, և սկսեցին բանակցությունները Թովմասյանից օբիժնիկ նախկին նոտարների հետ։

6. Հետո արդեն հրապարակվեց փառահեղ ուղի անցած արդարադատության նախարարության ղեկավարության կողմից հեղինակված այսպես կոչված օրինական կաշառքի վերաբերյալ օրենքի նախագիծը։

7. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար մշակութային գործիչը հայտարարեց, որ ԱԺ սկսում է Հրայր Թովմասյանին պաշտոնից զատելու գործընթաց։

8. Ենթադրյալ չարաշահումների համար ձերբակալվեց Թովմասյանի սանիկը, ԱԺ գործերի կառավարչության աշխատակից։

9. Այսօր արդեն ԱԺ կայքում հրապարակվել է, իմ խորին համոզմամբ, իշխանության սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի 94 էջանոց մագիստրոսական թեզը, որը տիկին Մակունցի ստորագրությամբ ուղարկվել է ԱԺ նախագահ պարոն Արարատին՝ հիմնավորելու համար Հրայր Թովմասյանի ազատումը։

Դուք այսքանից հետո բարոյական իրավունք ունե՞ք խոսելու արդարությունից, արդարադատությունից ու ժողովրդավարությունից։

Երանի ձեզ, որ չեք պատկերացնում, թե ինչ ծանրության հանցագործությունների մեջ եք թաթախվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել