#ArmeniaTV-ն հատուկ իր հեռուստադիտողի համար ձեռք բերված համաձայնությամբ և բացառիկ իրավունքով կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի և նրա նոր թիմակիցների խաղերը:
Henrikh Mkhitaryan-ի տեղափոխությունից անմիջապես հետո Արմենիա TV-ն սկսեց բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի խաղերը իր հեռուստադիտողներին ներկայացնելու համար:
Այսօրվանից, Իտալիայի Ա սերիայում Ռոմայի մասնակցությամբ բոլոր հանդիպումները միայն Արմենիա TV-ի եթերում: Այսօր 20:00-ին, Ռոման Օլիմպիկո ստադիոնում կընդունի Սասուոլոյին:
Իտալական ֆուտբոլում առաջին հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղերը ցանկանում էին դիտել բազմաթիվ երկրպագուներ և Արմենիա TV-ին իրագործում է իր հեռուստադիտողների ցանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել