Երբ ներկայիս իշխանությունն ասում էր, որ երկրում «անվստահության ու վախի մթնոլորտ» է, չէի հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Ո՞վ, ո՞ւմ և ինչո՞ւ չէր վստահում։ Եթե հարցն իշխանության նկատմամբ պարբերաբար բարձրաձայնվող անվստահության մեջ էր, ապա ասեմ, որ բան չի փոխվել, և ժողովրդի մեծ մասը կրկին չի վստահում իշխանությանը: Բայց դա «անվստահության ու վախի մթնոլորտ» չի կոչվում: «Անվստահության ու վախի մթնոլորտն» այն է, որ սովորական քաղաքացու, գործընկերոջ, հարևանի հետ սկսում ես խոսել, ու առաջին հարցը հետևյալն է․ «Հո չե՞ս ձայնագրում», ինչին հաջորդում է․ «Խնդրում եմ, չասես, որ ես եմ ասել» արտահայտությունը, իսկ վերջում, երբ բացատրում ես, որ լռելը ոչ մի լավ բանի չի բերի, լսում ես «Սրանց շատ չկա, բա որ հետևիցդ ընկնե՞ն» արտահայտությունն ու ակամա մտածում ես․ «Ընկե՛ր, ծանո՛թ, բարեկա՛մ, գործընկե՛ր, քո փրկությունը չվախենալու մեջ է, քո փրկությունը հենց քո քայլերի մեջ է։ Վախից մահճակալի տակ պախկվելով, ջայլամի քաղաքականություն վարելով և սուսուփուս հարմարվելով երբեք չես լինի ազատ ու չես վայելի հարգանք»:

Ինչևիցե, մեր ժողովրդի մեջ «անվստահություն և վախ» սերմանում են իրենց ընտրյալները։ 
Էս ամեն ինչը կանցնի, բայց ձեր մեջի վախը կմնա։ Մտածեք այդ մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել