Yerkir.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի գլխավորած պատվիրակությանը։  Այս մասին Yerkir.am -ին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Մնացականյանը նշել է, որ Միացյալ Նահանգների հետ բարեկամական և գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումը եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս այցը լավ հնարավորություն է՝ քննության առնելու այն ուղիները, որոնք թույլ կտան առավել ամրապնդել և ընդլայնել համագործակցությունը երկու երկրների միջև խաղաղության ու անվտանգության գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ։ 

Նախարար Մնացականյանը ներկայացրել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգության առաջնահերթությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները: Այդ առնչությամբ նաև բարձր է գնահատվել ԱՄՆ-ի` այլ համանախագահ երկրների հետ միասին գործադրվող ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել