Panarmenian.net-ը գրում է․

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը նորից Հայաստան է գալիս:

Քարդաշյանի այցը նախատեսված է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք WCIT համաժողովի շրջանակում, որի ընթացքում նաև նրա ելույթն է նախատեսվում:

Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկացավ միջոցառման հետ անմիջական կապ ունեցող իր անանուն աղբյուրներից:

Սա կլինի նրա երկրորդ այցը Հայաստան: Առաջին անգամ Քարդաշյանը ՀՀ էր ժամանել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել