Իրական ընկերությունը հավերժ է: Դա հատկապես վերաբերում է լեգենդներին:
Առնոլդ Շվարցենեգերն իր ընկերոջ հետ ընկերություն է արել 54 տարի: Ֆրանկոն մահացել է անցյալ շաբաթ հիվանդանոցում, 78 տարեկան հասակում:
«Ֆրանկո,
Դու գիտես, որ չեմ սիրում, երբ մարդիկ ասում են, որ ինձ համարում են այն մեկը, ով ինքն է իրեն ստեղծել: Իսկ դու այն պատճառն ես, որ ես երբեք չեմ ընդունի այդ տիտղոսը: Բայց ես ցանկանում եմ, որ դու իմանաս, թե ինչու: Այն ժամանակ, երբ առաջին անգամ հանդիպեցինք Մյունխենում, դու դարձար իմ մրցույթների գործընկերը: Ձգել ենք միմյանց, մրցել ենք իրար հետ:
Երբ վերջապես հասա Ամերիկա, միայնակ էի: Թողեցի ընտանիքս, երկիրս, իմ անցած ողջ կյանքը:
Դրա համար էլ Ջո Վեյդերին խնդրեցի, որ քեզ հետ մարզվեմ, քանի որ գիտեի, որ միայնակ գլուխ չէի հանի:
Կարող էի ապրել առանց գումարի, առանց ծնողներիս, բայց առանց քեզ չէի կարող:
Այսօր լրիվ միայնակ եմ: Սակայն շնորհակալ եմ, որ 54 տարի ուրախություն ու երջանկություն ենք պարգևել իրար, ամեն ինչ միասին ենք արել․ մեծացել ենք, սովորել և սիրել ենք: Իմ կյանքն ավելի ուրախ ու գունավոր է եղել քո շնորհիվ:
Միշտ կարոտելու եմ քեզ, սակայն գիտեմ, որ քո կեսը իմ, Դեբիի, Մարիայի և հազարավոր մարդկանց մեջ է, ում դու ամեն օր ոգեշնչել ես: Ես միշտ կլինեմ Դեբիի, Մարիայի կողքին, այնպես որ, հանգստ եղիր:
Ես սիրում եմ քեզ, Ֆրանկո: Միշտ հիշելու եմ քեզ, հիշելու եմ այն ուրախությունը, որը դու ես ինձ տվել: Դու եղել ես իմ լավագույն ընկերը:
Միշտ սիրելու եմ,
Առնոլդ»։