Երբեմն լոգասենյակում և զուգարանում տհաճ հոտ է տարածվում, որը վերացնելը հաճախ այնքան էլ հեշտ գործ չէ: Այս հնարները կօգնեն այդ տարածքում միշտ թարմ օդ պահպանել:

Պետք է միշտ լավ լվանալ զուգարանակոնքը կիտրոնի բույր ունեցող միջոցներով:

Կիտրոնից և սոդայից պատրաստեք թանձր մածուկ և խոզանակի օգնությամբ մաքրեք զուգարանակոնքը, թողեք 15 րոպե, այնուհետև խոզանակի վրա քացախ ցողեք և մաքրեք մակերևույթը լաթով:

Կարելի է օդի թարմացուցիչ պատրաստել տնային պայմաններում: Շատ հաճախ կարող է տհաճ հոտ տարածվել նաև մաքրությունից շողացող զուգարանում: Հեղուկացիրի մեջ լցրեք ջուր և մի քանի կաթիլ անանուխի յուղ:

Պետք է մաքրել զուգարանակոնքի հետևամասի պատը ջրի և քացախի խառնուրդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել