Երեկ մի երկու տեղ քննարկումների ժամանակ, կարելի է ասել, ստիպեցին անդրադառնալ Վիտալի Բալասանյանի` հարցազրույցում տրված գնահատականներին: Անկեղծ ասած, եթե ուղիղ չհարցնեին կարծիքս, կլռեի, քանի որ չեմ սիրում առանց այդ էլ լարված իրավիճակներում տալ գնահատականներ, քանի որ դա սովորաբար բորբոքված կրքերի դեպքում որևէ լավ տեղ չի տանում: Ենթադրում եմ՝ էս գրառումն էլ դեմքիս հերթական անգամ թռնելու հնարավորություն կտա շատերին, բայց դա էլ սկսելա ահավոր քիչ հուզել ինձ (հա, դեռ տոտալ պոֆիգիզմի ձեն մակարդակին չեմ հասել):

Նախ` ի՞նչ եմ ես հասկացել Վիտալի Բալասանյանի ասածից, կամ որոնք են նրա հարցազրույցի ամենաուշագրավ հատվածները.

1. ՀՀ բյուջեից 33 մլն-ով դիտորդական առաքելություն Արցախ ուղարկելը քաղաքական սխալ որոշում էր ու միջամտություն սուվերենությանը: 
2. Արցախը կարար ավելի շատ ԱՀ ստանար, քան ստանում ա: 
3. 2018 թվականի իրադարձությունները ծայրից ծայր քրեորեն պատժելի արարքներ են:

Ինչպիսի՞ն է իմ դիրքորոշումը սույն կետերի հանդեպ.

1. Էդ սուվերենության եզրը մի քիչ լոճած ա, քանի որ, դե, Արցախը Հայաստան է և վերջ: Իսկ այ ՀԿ-ներին ՀՀ բյուջեի հաշվին ուղարկելու քաղաքական նպատակահարմարությունը ես հարցականի տակ եմ առել դեռևս որոշման օրը: Այո՛, ես կարծում եմ, որ քաղաքականապես սխալ քայլ էր, որ մի տարածքում, որտեղ բնակչության 90%-ը ներգրավված ա բանակային ու պաշտպանական գործառույթի մեջ, ժողովրդավարություն չեն խաղում: Էդ միջնաբերդ ա, որի առաջնային ֆունկցիան անառիկ մնալն ա, մանավանդ երբ քաղաքական այլընտրանքը շատ անկանխատեսելի է: Էդ գումարի տրամադրման թափանցիկությունն ու նպատակահարմարությունը նույնպես լիքը հարցեր են բարձրացնում, բայց մի տեսակ ոչ մեկ հավես չի անում պատասխանի: Ես միամիտ չեմ, որ կարծեմ, որ հենց հիմա ու հենց, կարելի է ասել, էքսպրես դրամաշնորհ տրամադրման միջոցով ՀԿ-ներին Արցախ ուղարկելը մոտիվացված էր Արցախում թափանցիկ ընտրություններով: Գնում է ազդեցություն տարածելու ու Արցախում Երևանի վերահսկողությունն ուժեղացնելու քաղաքական պայքար, ու, այո´, էդ ՀԿ-ները էդ պայքարի գործիքներից են, որոնք ՀՀ վարչապետն օգտագործում է (իրենք էլ դեմ չեն): Ստեղ էս նկարը շատ ա սազում, Ստեփանակերտի ԱԳՆ-ի մոտ կախված անգլերեն պաստառ ա, որը կոչ է անում արցախցիներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցել ընտրություններին: Մռութ էր: 


2. Ես համամիտ չեմ, որ 2018-ին տեղի ունեցած ամեն ինչ քրեորեն պատժելի արարքներ են: Հայաստանում իրավիճակը հասունացել էր, հասունացվել էր ու ունեցավ տրամաբանական զարգացում, այսինքն` ամեն ինչ չէ, որ քրեորեն հետապնդելի է: Իսկ այ դատարանների շրջափակման ու նաև ԱԺ շրջափակման հարցում համակարծիք եմ (էս մասին էլ եմ գրել ժամանակին, ասեմ ավելին՝ ահագին իրավագիտակից ներկա ու նախկին պաշտոնյա կատեգորիկ հրաժարվել է մասնակցել դատարան ֆլեշմոբին` գիտակցելով հենց այդ հետագա քրեական պատասխանատվությունը): Էս երկու դեպքերը պետք է հետաքննվեն (սրա շուրջ քննարկում ծավալելու իմաստ էլ չկա, թող ուսումնասիրեն, պարզեն, ես դատավոր չեմ):

Էս ամենում ինձ համար հատկանշական է մի բան, որ Վիտալի Բալասանյանը տվել է հարցազրույց, հնչեցրել է իրա կարծիքը իրավիճակի մասին, խոսել է որպես Արցախի քաղաքական ու պաշտպանական կյանքի ակտիվ մասնակից: Անձնական վիրավորանք չի հնչեցրել, բայց խոսել է սուր, իսկ արձագանքը կրկին բովանդակային չէ: «Չեմ հասկանում՝ ինչի ա սենց փոխվել», «հերոս էր, դառավ եսիմ ինչ» ու նմանատիպ այլ մտքեր ում որ ամենակարևորն ա ու, ըստ իս, ամենավտանգավորն ա, «մեր զինվորը իրանց սահմանը չպիտի պահի»-ն ա: Էս վերջինը, ինչպես ասում են, ղալաթ եք արել: Մեր զինվորը պահելու ա Արցախի սահմանն այնպես, ինչպես պահում ա Տավուշինն ու Նախիջևանինը: Դա իրանց սահմանը չէ, դա բոլորիս սահմանն ա: Մեխեք սա մի տեղ, որ չմոռանաք:

Ու որպես վերջաբան․ ես չեմ կարծում՝ ինչ-որ թունավոր մեղու ա կծել Բալասանյանին: Ես լուրջ անհանգիստ եմ, թե ինչու ա հիմա ու սենց սուր խոսում ինքը: Ինչ կա, որը ինքը գիտի, իսկ մենք՝ ոչ: Ինչն ա ստիպում, որ ինքը միաբան լինի էն նույն գծի հետ, ինչի դեմ ժամանակին ինքն ա արտահայտվել:

Հ.Գ. Իրականում կարծիքս դժվար փոխեք էս մարդու հանդեպ: Քաղաքական առումով էլ դժվար փոխեք: Ես դեռ կսպասեմ, տեսնեմ` վերջը ինչ ա լինելու:

Հ.Գ.Գ. Վիրավորանք պարունակող գրառումները ջնջվելու են, որոշ դեպքերում՝ նաև բլոկվելու: Արցախ այցից հետո որոշել եմ գլուխ չդնել, միանգամից դեմն առնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել