Հետաքրքիր է չէ՞. Երեկ կառավարությունը հաստատեց, որ «Ջերմուկ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը կազատվի մաքսատուրքից։ Ընկերությանը տրվելու է 20 մլրդ 800 մլն դրամի մաքսատուրքի արտոնություն` պոլիմերային շշերի նոր արտադրություն հիմնելու նպատակով հումքի և սարքավորումների ներկրման համար։ Իսկ Ձեզ մոտ հարցեր չե՞ն առաջանում.

- Ինչու՞ հիմա՝ Ամուլսարի ու դրա շուրջ ստեղծված իրավիճակում

- Ինչու՞ 20 մլրդ 800 մլն դրամի արտոնություն տրվեց Ջերմուկում գործող կազմակերպության

- Եվ վերջում՝ ինչու՞ հենց այս ընկերությանը (հիշեցնեմ՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Աշոտ Արսենյանը նախկին Հանրապետական է (կուսակցությունից դուրս է եկել հեղափոխությունից հետո), ԱԺ 4-րդ և 6-րդ գումարման պատգամավոր)

Հետաքրքիր է 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել