ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ընթացքում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որպես ՀՀ արտաքին քաղաքականության սկզբունք առանձնացրեց համահայկականությունը: Ըստ նախարարի՝ «Համահայկականության սկզբունքը ենթադրում է մեր ազգային ինքնության պաշտպանությունը, պահպանությունը, զարգացումը, անհատի, համազգային կառույցների, պետության մակարդակներում՝ ուղղված համազգային խնդիրների վերհանմանն ու հետապնդմանը, հայկական ժառանգության, միասնության և համերաշխության պահպանմանը»։

Նախարարն ինքն է նշում, որ այս սկզբունքն առաջին անգամ է ամրագրվում մեր արտաքին քաղաքականության մեջ և «հանդիսանալու է մեր դիվանագիտական գործունեության այն գլոբալ հովանոցը, որն իր մեջ բնականորեն ներառում է համազգային շահերի պաշտպանությունը»: ՕԿ: Պարզապես հարց՝ ինչպես ենք մենք՝ որպես պետություն, պատկերացնում, օրինակ, ՀՀ քաղաքացիություն չունեցող մեր հայրենակիցների (անհատական մակարդակ) իրավունքների պաշտպանությունը, աջակցությունը: Գործիքակազմ ունե՞նք: Թե՞ կարիք չկա առանձնապես խորանալու. պարզապես հայտարարություն էր, և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել