Ամառային արձակուրդների շրջանում Յունիբանկն առաջարկում է նոր ժամկետային ավանդ «Ամառային», որի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի համար` սկսած 3 ամսից: Ավանդը կարելի է ձևակերպել ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով հետևյալ տոկոսադրույքներով` 13% տարեկան ՀՀ դրամի, 8-9% տարեկան` ԱՄՆ դոլարի և 6% տարեկան` եվրոյի դեպքում: «Ամառային» ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո: Ավանդը կարող են ձևակերպել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Տվյալ ավանդը ներդրած բոլոր անձանց տրամադրվում են ArCa կամ Visa Electron, ինչպես նաև UNIPAY կոմունալ վճարումների քարտեր: «Ամառային» ավանդը կարելի է ձևակերպել մինչև 2013թ.-ի օգոստոսի 31-ը:

Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցնում ՀՀ բանկային համակարգում ժամկետային ավանդների ծավալով, ինչը վկայում է բանկի նկատմամբ բնակչության բարձր վստահության մասին: 2013թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով` Յունիբանկի ավանդների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 16%-ով և կազմել 117 մլրդ դրամ, որից 107 մլրդ դրամը ժամկետային ավանդներն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել