Հիբրիդային պատերազմի հոգեբանական մասի խնդիրներից է հասնել հակառակորդի հանրային անդորրի խաթարմանը, հասնել մի վիճակի, ուր բոլորը պայքարում են բոլորի դեմ, ուր վստահության ճգնաժամ կա, ուր փոխադարձ, իսկ հաճախ էլ՝ անհասցե մեղադրանքների մեծ չափաբաժին: Վերջին շրջանում նման ինֆորմացիոն «բոլոլաները» (ի դեպ, ժարոգանային և մինչև վերջերս հայոց մեջ միայն մարգինալ շրջանակների կողմից օգտագործվող այս բառը թուրքերեն նշանակում է «խառնաշփոթ») հաճախակիացել են և ավելի կազմակերպված բնույթ են կրում: Օրինակ՝ «բռնաբարված կանանց» անանուն նամակները, որոնք որևէ իրավական և խնդրի լուծման հետևանք չունեցան, բայց «բոլոլեցին», ինչը ամբողջովին տեղավորվում է հիբրիդային պատերազմի հոգեբանական մասի տրամաբանության մեջ:

Վերջին թարմ դեպքը շիրիմների վրա մոմաթափման գործողություններն էին, որը, դատելով դրա մասշտաբներից, չէր կարող լինել անհատ խելագարի կամ խելագարների ձեռքի գործ, թեև խելագարներ հաստատ կարող էին այդ գործի մեջ ներքաշվել: Կազմակերպիչները հաստատ ակնկալել են «բոլոլաներ» և, ինչպես տեսնում ենք, չեն սխալվել:
ԱԱԾ-ի և ոստիկանության պարտականությունն է շուտափույթ պարզել, թե ովքեր են կազմակերպիչները, և թե «ինչու է աղմկում» ու հատկապես ում «գետը»: Երևի վերջից պետք է սկսել, բայց դե... ոնց կստացվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել