Հարգելի գործընկերներ, այսօր պարզեցինք, որ դատավոր Գրիգորյանի նկատմամբ գործողությունները նախաձեռնվել էին հուլիսի 26-ին, խիստ գաղտնիության պայմաններում (շատ հետաքրքիր կլինի պարզել՝ ինչու): Պարզեցինք նաև, որ ԲԴԽ-ն որևէ խնդիր այս գործընթացում չէր նկատել, այլ, ավելին, դրական էր արձագանքել դատախազության գործողություններին: Նշված գործողությունները հստակ «սառեցնող էֆեկտ» են լինելու դատական համակարգի նկատմամբ: ԲԴԽ այս որոշման արդյունքում յուրաքանչյուր դատավոր խիստ կաշկանդված է լինելու մերժել, չհամաձայնվել դատախազության դիրքորոշման հետ՝ դրանով իսկ խաթարելով ողջ դատական համակարգի անկախությունը և, առհասարակ, արդար դատաքննության իրավունքը:

Պատրաստ եմ ուժերիս ներածին չափով մասնակցել, օժանդակել և պաշտպանել առանց ԲԴԽ համաձայնության, փաստացի քրեական հետապնդման մեջ հայտնված դատավոր Գրիգորյանին: Միաժամանակ գտնում եմ, որ մեր մասնագիտական, իրավաբանական համայնքն իր գնահատականը շատ հստակ պետք է տա այս իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսի գործողություններից «դրական, օգտակար» արդյունք ոչ մի կողմ չի ստանալու, իսկ հնարավոր բացասականը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել