Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) պնդում է, որ հայկական կողմը երեկ՝ հուլիսի 28-ին, երեկոյան ժամը 22։00-ին կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ և վնասել ադրբեջանցիների ռազմական շտապ օգնության մեքենան։

Հաշվի առնելով վերջին օրերին սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ (Տավուշ) լարվածությունը, և եթե ՊՍԾ հայտարարությունը համարենք ճշմարիտ, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը ևս ունեցել է վիրավոր(ներ), որոնց մասին չի հայտնում, այլապես ի՞նչ էր անում դիրքերում շտապ օգնության մեքենան։

Հիշեցնենք, որ այս ուղղությամբ հակառակորդի կրակից հուլիսի 27-ին վիրավորվել էր ՀՀ ԶՈւ մեկ զինծառայող, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ և մեկ վիրավոր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել