Սալվադոր Դալի՝ իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, ռեժիսոր և գրող։ Նա սյուրռեալիզմի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկն է։

Ձեզ ենք ներկայացնում Դալիի հետաքրքիր աֆորիզմները և մտքերը, որոնք վերաբերում են մարդու էությանը.

  • Ձևը մատերիայի հատուկ ռեակցիան է ճնշման ազդեցության տակ։
  • Ես չեմ հանդիպել մի կնոջ, ով միաժամանակ կլինի և՛ խելացի, և՛ էլեգանտ. դրանք միմյանց բացառող բնութագրեր են։
  • Կամքին տրված չէ ղեկավարել մեզ։
  • Ասեք խնդրեմ, ինչո՞ւ մարդն իրեն պետք է պահի այնպես, ինչպես մնացած մարդիկ, ինչպես զանգվածը, ինչպես ամբոխը։
  • Կյանքը դաժան է, փոխարենը այն լուսավորվում է հավերժության լույսից։
  • Իրոնիան մտածելակերպի անբաժանելի էսթետիկ բաղադրիչն է։
  • Ես չեմ փնտրում, ես գտնում եմ։
  • Պատմության մոտ քաղաքականությունը ոչ ավելին է, քան սովորական անեկդոտ։
  • Հերոսը, եթե իրական հերոս է, ապա միշտ ինքնուրույն է լինում։ Մի բան է հերոս, մեկ այլ բան՝ ծառա։
  • Ինչ հիմարութուն էլ որ դու ասես, միևնույն է, նրա մեջ ճշմարտության հատիկ կա։ Դառը ճշմարտության։
  • Ընդունելություններ կազմակերպում են նրանց համար, ում չեն հրավիրում։
  • Սխալը Աստծուց է տրված, այդ պատճառով մի փորձեք ուղղել այն։ Հակառակը, փորձեք հասկանալ այն, մտովի թափանցել նրա մեջ, հարմարվել նրան։ Եվ կգա ազատությունը։
  • Մի վախեցեք կատարելությունից։ Դուք նրան երբեք չեք հասնի։
  • Եթե անընդհատ մտածեք․ «Ես հանճար եմ», ապա, վերջիվերջո, կդառնաք հանճար։
  • Ենթարկվիր այն բանին, ինչին պարտավոր չես ենթարկվել։
  • Մարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ նա կա. իր ողջ կեղտի հետ միասին, մահվան հետ միասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել