Վերջերս KLM India ավիաընկերությունը Twitter-ում նյութ է հրապարակել այն մասին, թե ինքնաթիռի վթարի ենթարկվելու դեպքում որ տեղերն են ավելի անվտանգ և որոնք ավելի վտանգավոր։

KLM-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Time-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռի մեջտեղի մասում գտնվող նստատեղերի համար մահացության մակարդակն ամենաբարձրն է։ Այնուամենայնիվ, դիմացի նստատեղերի համար մահացության գործակիցը աննշան ավելի քիչ է և քիչ է նաև ինքնաթիռի հետևի վերջին մասում»։

Related image

Մարդիկ չեն հասկացել, թե ընկերությունն այդ թվիթով ինչ է ցանկացել ասել, ինչու է նման հայտարարություն անում ընկերության պաշտոնական Twitter-ում։ Օգտատերերի բացասական ռեակցիայից հետո թվիթը հեռացրել են, իսկ ընկերությունը ներողություն է հայտնել ընթերցողներից։

«Մենք ներողություն ենք հայտնում վերջին թարմացման համար։ Գրառումը հիմնված էր ավիացիոն փաստի վրա և KLM-ի կարծիքը չի համարվում։ Մենք երբեք չէինք ցանկանա որևէ մեկին վիրավորել»։

Image result for сидени самолета

Հետազոտությունների համաձայն՝ ամենաքիչ մահացությունը բաժին է ընկնում ինքնաթիռի հետևի հատվածին։ Ուղևորների 69%–ը ողջ է մնացել, որպեսզի պատմեն իրենց պատմությունը։ Սակայն տարաձայնություններ կան այն հարցի շուրջ, թե արդյոք մեջտեղի հատվածը կամ ճակատամասն ավելի վտանգավոր են։

Փորձագետներն ասում են, որ դուք ավելի շատ հավանականություն ունեք ողջ մնալու ավիավթարի դեպքում, եթե գտնվում եք պահեստային ելքից հինգ շարքի վրա։ Միշտ լսեք անվտանգության տեխնիկայի հրահանգները, քանի անգամ էլ որ դա լսած լինեք, կարդացեք անվտանգության քարտեզը և տարհանման ժամանակ երբեք ձեզ հետ մի տարեք ձեր իրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել