Կանայք սովորաբար շատ ավելի հուզական և վառ են ընկալում իրենց կյանքի իրավիճակները, քան տղամարդիկ։ Մասամբ դա հենց այդպես է։ Լինում են պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրն էլ գտնում է տխրելու կամ վշտանալու ինչ-որ առիթ։ Սակայն կան կանայք, որոնք առանց գիտակցելու էլ բավական դժբախտ են, բայց դա չեն էլ նկատում։

Այս 9 նշանների օգնությամբ միասին պարզենք, թե արդյոք դուք դժբա՞խտ եք, թե՞ պարզապես մելանխոլիկ։

1. Դուք միշտ տխրելու կամ վշտանալու առիթ կգտնեք։

2. Դուք չեք կարողանում տհաճ իրավիճակները թողնել անցյալում և մոռանալ դրանց մասին։

3. Ձեզ համար միշտ դժգոհ լինելը հանգամանքներով, շրջապատով և ինքներդ ձեզանով սովորական վիճակ է։

4. Ձեզ համար շատ ավելի հեշտ է հանձնվելը, քան առաջ գնալն ու պայքարելը։

5. Դուք ձեզ զոհի դերում եք միշտ զգում և այդ կերպարում ձեզ լավ եք զգում։

6. Ձեզ թվում է, թե դուք արժանի չեք երջանիկ լինելու։

7. Նեգատիվի արտահայտումը ձեզ համար սովորական վիճակ է, և դուք դա պարզապես ռեալիզմ եք համարում։

8. Դուք վախենում եք թեկուզ մեկ ակնթարթով երջանիկ դառնալ, որպեսզի հետո չհիասթափվեք։

9. Դուք կարևորություն չեք տալիս սովորական պահանջմունքներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել