Վերջին օրերին մարդկանց տրամադրության վրա բացասական ազդեցություն ունեցող եւ շատերի համար լուրջ սթրեսի պատճառ դարձած բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում սննդամթերքների ցուցակ, որոնք արդյունավետ են սթրեսի դեմ պայքարի հարցում եւ կօգնեն հանգստանալ եւ հավաքել մտքերը։

1. Բանան

Սթրեսի դեմ պայքարի լավագույն սննդամթերքներից մեկը բանանն է: Բանն այն է, որ բանանը В խմբի վիտամիններ եւ հարմին ալկալոիդ է պարունակում, որոնց շնորհիվ այս մրգերը ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը եւ մեզ էներգիա հաղորդում, այլեւ օգնում են ազատվել անքնությունից:

Իհարկե, շատ բանան ուտել խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք բավականին մեծ կալորիականություն ունեն, բայց եթե դուք սթրեսային վիճակում եք գտնվում, փորձեք մեկ-երկու բանան ուտել: Դուք անմիջապես ավելի լավ կզգաք:

2. Շոկոլադ

Շատերը սովորել են սթրեսը շոկոլադի մեջ խեղդել, եւ դա միանգամայն բացատրելի է, քանի որ այն տրամադրությունը բարձրացնող եւ սթրեսի դեմ պայքարել օգնող բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում:

Օրինակ՝ շոկոլադը հարուստ է շատ բնական հակադեպրեսանտներով, որոնց ազդեցությամբ օրգանիզմում բարձրանում է էնդորֆինների՝ երջանկության հորմոնների մակարդակը:

Բացի դրանից՝ շոկոլադը մագնեզիում է պարունակում, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

3. Ցիտրուսներ

Մանդարինները, նարինջներն ու կիտրոնները С վիտամինի լավ աղբյուրներ են: Ցիտրուսներն օգնում են «լավ տրամադրության հորմոններ» արտադրել եւ բարձրացնել արտաքին ազդեցությունների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը:

Ի դեպ, այս վիտամինով հարուստ են նաեւ մասուրը, սեւ հաղարջը, հապալասն ու կիվին: Այս մրգերն ու հատապտուղները նույնպես շատ արդյունավետ են սթրեսի դեպքում:

4. Թեյ

Սթրեսի դեմ պայքարում թեյը եւս կարող է օգնել: Օրինակ՝ սեւ թեյը կարգավորում է իմունային համակարգի աշխատանքը, բարձրացնում է սթրեսահանդուրժողականությունը, կայտառացնում եւ բարձրացնում տրամադրությունը:

Իր մեջ հակաօքսիդանտների եւ С վիտամինի շնորհիվ կանաչ թեյը նպաստում է սթրեսային հորմոնների արտադրման նվազեցմանը, հանգստացնում է եւ նույնիսկ օրգանիզմը պաշտպանում սթրեսի վնասակար ազդեցությունից:

5. Կաթնամթերք

Կալցիումով հարուստ կաթնամթերքները նույնպես շատ արդյունավետ են սթրեսային իրավիճակների դեպքում:

Կալցիումը թուլացնում եւ հանգստացնում է մկանները, ուստի բնական «հանգստացնող» է համարվում:

Եթե Ձեզ հանգստանալ է անհրաժեշտ, փորձեք մի բաժակ կաթ խմել կամ էլ մի քիչ ոչ աղի պանիր ուտել:

Ի դեպ, լոլիկը եւս շատ արդյունավետ է սթրեսից ձերբազատվելու համար, բայց այն ձմռանն այդքան էլ շատ չի լինում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել