«Սևանա լճում իրավիճա­կը աղետալի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախարարությունն իր և իշխանու­թյունների վրայից պատաս­խանատվությունը գցելու նպատակով ներկայացրել է լճի ծաղկման պատճառների մի ամբողջ ցանկ, որի հիմնական իմաստը ցույց տալն է, որ տեղի ունեցածը օբյեկ­տիվ և իշխանության կամքից անկախ բնույթ է կրում, կլիմայական փոփոխություն­ներ, տեղումների սակավու­թյուն, քամիների ինտենսի­վություն և այլն: 

Մինչդեռ մասնագետները պնդում են, որ իրական պատճառները երեքն են, և դրանք կապված են իշխանության անգործու­թյան կամ հանցավոր գոր­ծունեության հետ. լճի ջրի օգտագործում ոռոգման նպատակով, անցած տարի այն նույնիսկ օրենքով նախատեսվածից ավել էր, ձկան պաշարների անխնա ոչնչացում և թափոնների անվերահսկելի արտանե­տում լիճ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել