««Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին: Պահանջները տարբեր են. դրանց մի մասը վերաբերում է աշխատանքից ազատումներին, որոնցով հայցվորնե­րը դատարանից պահանջում են վերականգնել իրենց իրա­վունքը և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանա­կահատվածի համար: 

Մեկ այլ հայցադիմումով պա­հանջվում է վճարել չվճար­ված աշխատավարձը: Այս­տեղ թերևս իր ազդեցու­թյունն ունի մամուլի կողմից լուսաբանումն առ այն, որ ՊԵԿ պաշտոնյաների զա­վակները ամիսների ընթաց­քում պաշտոններ են ստա­նում, իսկ «կռիշ» չունեցողնե­րը՝ անտեսվում: «Կռիշ» չունե­ցողներն էլ որոշել են իրենց իրավունքների համար պայ­քարել իրավական հարթու­թյունում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել