Օդրի Հեփբերնը երբևէ կինոյում նկարվահանված ամենահմայիչ դերասանուհիներից մեկն է եղել։ Նա եղել է ֆոտոմոդել, հումանիտար գործիչ, ինչպես նաև հագուստի մի շարք հայտնի մոդելավորողների մուսա։ Նա ծնվել է 1929 թվականի մայիսի 4-ին։

  1. Ես կիսով չափ իռլանդուհի եմ, կիսով չափ` հոլանդացի, բայց ծնվել եմ Բելգիայում։ Եթե ես շուն լինեի, ապա մեծ խնդիրներ կունենայի։
  2. Երբ ես փոքր էի, ծնողներս միշտ ինձ համար ժամանակ չէին գտնում։ Իմ միակ սերը շոկոլադն էր, և այն ոչ մի անգամ ինձ չի դավաճանել։
  3. Ամբողջ կյանքս մայրս ինձ ներշնչել է, որ մարդը պետք է օգտակար լինի։
  4. Հիշում եմ, երբ ես պատերազմի ժամանակ բրոնխաբորբով հիվանդացա, մայրս ասում էր. «Ինչպես եմ ցանկանում քեզ համար նարնջի հյութ բերել։ Ինչպես եմ ցանկանում քեզ համար կաթ և ձու գտնել»։ Ես մտածուm էի. «Ինչ հաճելի է, որ նա ուզում է ինձ երես տալ։ Սակայն այսօր ես հասկանում եմ, թե նրա համար ինչ էր նշանակում պառկել քնելու՝ չիմանալով, թե վաղը ինչով է ինձ կերակրելու»։
  5. Մանուկ հասակում ինձ սովորեցրել են, որ ուշադրություն գրավելը և բեմականացումներ կազմակերպելը անդաստիարակության նշան է։ Հենց դրանցով էլ ես սկեսցի հայթայթել իմ ապրուստը։
  6. Ես գեղեցկուհի չեմ։ Մի անգամ մայրս ինձ անվանեց անճոռնի ճուտիկ։ Բայց եթե իմ բնավորության գծերին առանձին-առանձին նայեք, ապա հնարավոր է որևէ լավ բան գտնել։
  7. Իմ կյանքում եղել է ժամանակաշրջան, երբ ես ատել եմ ինձ, ես ինձ չափից դուրս գեր էի համարում, չափից դուրս բարձրահասակ, շատ սովորական կամ էլ շատ տգեղ։
  8. Սեքսուալութունն ինչ-որ բան է, որը թանքնված է կնոջ ներսում։ Սեքսուալությունը ենթադրվում է և ոչ թե դրվում ցուցադրության։ Ես չեմ կարող նմանվել Սոֆի Լորենին կամ Ջինի Լոլոբրիջին, բայց սեքսուալությունը միայն չափսերը չեն։ Ինձ ննջասենյակ հարկավոր չէ, որպեսզի ապացուցեմ իմ կանացիությունը։ Ես կարող եմ սեքսուալ լինել ուղղակի անձրևի տակ խնձորենուց խնձոր պոկելիս։
  9. Պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ինձ ծիծաղեցնում են։ Ծիծաղն իմ սիրելի զբաղմունքն է, այն կարող է բուժել մի շարք հիվանդություններից։
  10. Տղամարդու նվիրած ականջօղերը կպատմեն այն ամենը, ինչ ձեր մասին մտածում է տղամարդը։
  11. Մարդիկ անգամ իրերից շատ կարիք ունեն, որպեսզի իրենց վերցնեն, վերանորոգեն, նրանց համար տեղ գտնեն և ներեն, երբեք ոչ մեկին մի լքեք։
  12. Ես հավատում եմ, սակայն իմ հավատքը ոչ մի կրոնի հետ առնչություն չունի։
  13. Ես երջանիկ կլինեի, եթե իմ հանգստյան օրերն անցկացնեի միայնակ և իմ բնակարանում։ Այդպես ես լիցքավորում եմ իմ մարտկոցները։
  14. Այն մարդիկ, ովքեր չեն հավատում հրաշքներին, չեն կարող ռեալիստ համարվել։
  15. Ես երբեք չէի անհանգստանա տարիքի համար, եթե իմանայի, որ ինձ կշարունակեն սիրել, և ես նույնպես կսիրեմ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել