Դու չտեսար, բայց այդ օրը նա ավելի երկար պատրաստվեց, գեղեցկանում էր հայելու առաջ: Բայց դու նրան նույնիսկ չասացիր, որ գեղեցիկ է:

Դու չտեսար, բայց նա այնքան երկար էր քեզ համար իդեալական նվեր ընտրում, իսկ դու նույնիսկ «Շնորհակալություն» չասացիր:

Դու չտեսար, բայց նրա աչքերը մարեցին, երբ դու նորից չեղարկեցիր ձեր ծրագրերը:

Դու չտեսար, բայց նա ուշադիր հեռախոսին էր նայում իր հսկայական հաղորդագրությունից հետո, բայց դու պատասխանեցիր պարզապես «Օկ»:

Դու չտեսար, բայց նա գիշերվա կեսը լաց եղավ, մինչև քնեց, որովհետև որքան էլ ջանա, կարծես դա քեզ համար քիչ է:

Նա շատ բան չի խնդրում և ընդունում է ուշադրության այն փշրանքները, որոնք դու նրան տալիս ես, մինչդեռ նա այդքան աշխատում է քեզ երջանկացնել:

Որովհետև դու չես տեսնում՝ դու նրան որքան ես երջանկացնում: Դու չես տեսնում՝ նրա աչքերն ինչպես են այրվում, երբ դու իր կողքին ես: Դու չես լսում՝ նա քո մասին ինչպես է խոսում: Դու ընդհանրապես նրան գրեթե չես տեսնում: Չես տեսնում նրա արժեքը: Չես գնահատում նրա սերն ու բարությունը: Դու դա սպասում ես:

Նա երբեք քեզ չի ստորացնում, թեև ամենով, ինչ անում ես, հիասթափեցնում ես նրան:

Նա ուշադրություն չի խնդրում, բայց քեզ տալիս է իր ամեն ինչը:

Նա կարոտում է քեզ, իսկ դու նրան կպչուն ես համարում:

Նա ասում է «ես քեզ սիրում եմ», իսկ դու պատասխանում ես. «ես գիտեմ»:

Նա միշտ առաջինն է գրում, որովհետև ուզում է խոսել քեզ հետ:

Բայց դուք երկուսդ չեք տեսնում, որ նրա ապագան քեզ չի ներառում:

Որովհետև մի օր նա կհոգնի այդքան ջանք թափելուց: Մի օր նա այևս սեր չի ունենա քեզ համար: Մի օր նա կհասկանա, որ դու դրան արժանի չես: Եվ դա կկոտրի նրա սիրտը, նա կհեռանա:

Բայց մի անգամ նա կհանդիպի նրան, ով իրեն կտա ամենը, ինչ դու չկարողացար:

Ու երբ դու դա հասկանաս, կկարոտես նրան: Նա դա չի իմանա: Նա չի լսի՝ հիմա նա քեզ ինչ գեղեցիկ է թցում այդ նոր երիտասարդի հետ, որովհետև երջանիկ կանայք միշտ ավելի գեղեցիկ են:

Նա չի տեսնի՝ դու ինչպես ես իրեն հաղորդագրություն գրում, բայց ջնջում ես, որովհետև չգիտես՝ ինչ ասել, թեև ուզում ես:

Նա չի տեսնի՝ դու իրեն ինչպես ես հիշում և ուզում ես վերադարձնել:

Նա չի տեսնի՝ դու որքան միայնակ ես առանց իրեն, երբ մենակ կպառկես քո անկողնում՝ իր մասին երազելով: Ինչպես կհասկանաս, թե նա քեզ ինչպես էր երջանկացնում:

Եվ դու կուզենաս այլևս երբեք նրան չհիասթափեցնել: Դու կուզենաս նրան ասել «ես քեզ սիրում եմ», թեև արդեն ուշ է:

Դու կափսոսաս, որ կարծում էիր, թե այդպես էլ պետք է լինի՝ նա միշտ կա քո կյանում:

Նա կհրապարակի իր երջանիկ լուսանկարը նոր, արժանի տղամարդու հետ, դու քեզ կատես, որովհետև դա կարող էիր դու լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել