Գիտնական և ֆիզիկոս Սերգեյ Կապիցան հատուկ ներկայացման կարիք չունի։ Նա 1973-ից մինչև 2012 թվականները վարել է «Ակնհայտ-անհավանական» գիտահանրամատչելի հաղորդումը, որի ժամանակ ապացուցել է, որ գիտությունը կարող է հետաքրքիր և գրավիչ լինել։

Լինելով «Գիտության աշխարհում» ամսագրի գլխավոր խմբագիր և Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ՝ նա երկար տարիներ գիտության, տեխնիկայի և մշակույթի մասին խոսում էր այնպես, որ այն ցանկացածին հասկանալի էր դառնում։

Նրա վառ արտահայտությունները և մտքերը արդիական են նաև այսօր։

  1. Եթե զինված ուժերի վրա ծախսվող միլիարդների փոխարեն միլիոններ ծախսվեին կրթության և առողջապահության վրա, ապա ահաբեկչության համար տեղ չէր մնա։
  2. Միայն հակասությունների շնորհիվ է զարգանում գիտությունը։ Այն պետք է ընդգծել, այլ ոչ թե քողարկել։
  3. Եթե ամեն ինչ ենթարկեցնենք փողին, ապա փողին էլ ամեն ինչ կմնա, նրանք չեն վերածվի ո՛չ գլուխգործոցների, ո՛չ էլ բացահայտումների։
  4. Հեռուստատեսությունը՝ մարդկանց վրա ազդեցություն ունենալու ամենահզոր միջոցը, հիմա գտնվում է այն մարդկանց ձեռքում, ովքեր անպատասխանատու վերաբերմունք են դրսևորում հասարակության մեջ իրենց դերակատարման հանդեպ։
  5. Գլխավոր հրաշքն այն է, որ մենք ապրում ենք։
  6. Իսկ ի՞նչ է մնալու այս սերնդից հետո։ Նրանց հաղորդագրություննե՞րն են հրատարակելու հաջորդ սերունդների համար։
  7. Կնոջ մեջ միայն վուլգարությունը կարող է վանել։ Հաճախ այն էլ գրավում է, այնպես որ, եթե կարող ես գլուխ հանիր։
  8. Մշակույթը պետք է արմատավորել, անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով, հակառակ դեպքում բոլորիս կործանում է սպառնում։
  9. Գիտե՞ք՝ որն է եկեղեցու հետ իմ գլխավոր վեճը։ Ես ասում եմ, որ մարդիկ են ստեղծել Աստծուն, իսկ նրանք՝ որ հակառակը։
  10. Ղեկավարել նշանակում է խանգարել լավ մարդկանց աշխատել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել