Ձեր հարաբերությունների ընթացքում ընդունած փոքրիկ որոշումները պայմանավորում են ձեր ապագա ընտանեկան երջակությունը: Հոգեբանների կատարած հետազոտությունների համաձայն՝ երջանիկ զույգերը որոշակի գործողություններ են միասին կատարում:

  1. Դուք ուրախանում եք միասին

Զույգերը, որոնք կիսում են անկեղծ ծիծաղն ու ուրախությունը, ավելի մտերիմ են:

  1. Քնքշության և բարության ինքնահոս դրսևորում

Առանց հատուկ առիթի միմյանց նկատմամբ քնքշություն և բարի վերաբերմունք ցուցաբերելը վկայում է առողջ և ամուր հարաբերությունների մասին:

  1. Հաճախակի ինտիմ հարաբերություններ

Շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ ինտիմ հարաբերություններ ունեցող զույգերը ավելի երջանիկ են, քան այն զույգերը, որոնք ոչ հաճախակի են սեռական հարաբերություններ ունենում:

  1. Ժամադրություններ

Ռոմանտիկ երեկոներ կազմակերպելու սովորույթը շատ լավ ազդեցություն է թողնում հարաբերությունների վրա: Ավելի լավ է, երբ ամեն հանդիպում յուրովի է կազմակերպվում՝ ապահովելով միմյանց անակնկալ մատուցելու հաճույքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել