Հիշո՞ւմ եք ձեր դպրոցական տարիները։ Ինչպե՞ս էիք նստում վերջին նստարանին և քնում, քանի որ ոչինչ չէիք հասկանում։ Պատկերացրեք, որ Ֆինլանդիայում կան դպրոցներ, որտեղ եթե ձանձրանում ես, կարող ես փոխել դասասենյակը։ Իսկ ահա Ճապոնիայում հակառակը՝ երեխաները մեծ ծանրաբեռնվածության պատճառով ինքնասպանություն են գործում։

Եվրոպական երկրներ

Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում երեխաներին խառնում են այլ դասարանների հետ, որպեսզի նրանք կարողանան ընդլայնել իրենց շփման շրջանակը։

Գերմանիայում և Բելգիայում միայն երկուշաբթի օրերին են տնային առաջադրանքներ հանձնարարում, որպեսզի երեխաները կարողանան տնօրինել իրենց ժամանակը։

Իսկ ահա ֆիննական կրթական համակարգը համարվում է Եվրոպայի լավագույններից մեկը։ Ներկայումս Ֆինլանդիայում կան դպրոցներ՝ բաց դասասենյակներով, որպեսզի աշակերտներն ինքնուրույն որոշեն, թե որ դասին մասնակցեն։ Ուսուցիչների գլխավոր նպատակն է ոչ թե ստիպել, այլ ուղղորդել։

Ասիական երկրներ

Ասիացի դպրոցականներն արթնանում են առավոտյան ժամը 6-ին, նախաճաշում են, ավարտում են տնային առաջադրանքները, գնում են դպրոց, այնուհետև գնում են կրկնուսույցի մոտ և կրկին անում են առաջադրանքները ու ժամը 9-ին վերադառնում են տուն։ Շաբաթ օրերին երեխաները չեն հանգստանում, նրանց մոտ լրացուցիչ դասընթացներ են, իսկ նրանց ամառային արձակուրդները տևում են ընդամենը 2 շաբաթ, որի ընթացքում նրանք կրկին սովորում են։

Նրանք սովորում են ամբողջ օրը, քանի որ կրթությունը բավականին թանկ է, իսկ համալսարանում մեկ տեղի համար կարող է հավակնել 200-300 դիմորդ։ Շատ երեխաներ չեն դիմանում այսպիսի ծանրաբեռնվածությանը։ Ճապոնիայում տարեկան 250 երեխա ինքնասպան է լինում։

Մերձավոր Արևելքի երկրներ

Իսրայելական դպրոցները գրեթե չեն տարբերվում սովորական եվրոպական դպրոցներից, սակայն նրանք պարտադիր կրոնական թեքում ունեն։

Աշակերտները պարտավոր են ուսումնասիրել Թորան, սակայն դպրոցները բաց են ցանկացած կրոնի համար։ Որոշ վայրերում ոչ միայն Հանուկան են նշում, այլ նաև Սուրբ ծնունդը և Զատիկը, իսկ Ռամադանի ժամանակ մուսուլմաններն ազատվում են ֆիզկուլտուրայից, քանի որ նրանք ամբողջ օրը ոչինչ չեն ուտում և չեն խմում։

Իսկ ահա այն երկրներում, որտեղ մարտական գործողություններ են ընթանում, երեխաները դպրոց ընդհանրապես չեն հաճախում։ Աղջիկներին ամուսնացնում են, իսկ տղաներին՝ ուղարկում պատերազմ։

Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի երկրներ

Աֆրիկայի ամենաաղքատ երկրներում հազարավոր դպրոցներ զրկված են հոսանքից, ջրից և պետքարաններից։ Անգամ պետական դպրոցներում մեկամսյա ուսումն արժե 8 դոլար, իսկ ընտանիքի միջին եկամուտը՝ 18-30 դոլար։ Շատ աղջիկներ դպրոց չեն հաճախում, որովհետև նրանց ծողներն այդ ամենում իմաստ չեն տեսնում, քանի որ ապագայում նրանց նպատակը հավաքելն ու սնունդ պատրաստելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել