«Կարող է այնպիսի պահ ստեղծվել, երբ Ադրբեջանը կկրկնի ապրիլյան մարտերը». ադրբեջանցի պատգամավոր:

Սա է ձեր նշած կիրթ մարդու ղեկավարած երկրի պատգամավորների խաղաղության բանաձևը: Ադրբեջանցի պատգամավորները առիթը բաց չեն թողնում պատերազմական կոչերով հանդես գալու, իսկ ժողովրդին էլ տրամադրում են, որ հենց Ալիևն է այն եզակին, ով կարող է իրենց համար գրավել Արցախը:

Մասնավորապես, ժողովրդավարական լուսավորության կուսակցության փոխնախագահ Էլշան Մուսաևը հայտարարել է, որ «Իլհամ Ալիևի բոլոր հետևորդները համոզված են, որ նա Ադրբեջանի պատմության մեջ կմտնի որպես Ղարաբաղը վերադարձնող առաջնորդ»:

Օրեր առաջ էլ մեկ այլ պատգամավոր կոչ էր արել ադրբեջանցի դիպուկահարներին առաջնագծում ոչնչացնել Փաշինյանին ու Տոնոյանին։ Ճիշտ ա, ժամեր անց հերքեց այդ հայտարարությունը շատ վատ արդարացումով, բայց, միևնույնն է, Ալիևի ռեժիմն անցել է կոնկրետ գործողությունների մասին քարոզչություն իրականացնելու գործին:

Սրանց նման մարդասպան ահաբեկիչների հետ նորմալ բանակցությունն ընդունվում է որպես թուլություն: Դա է հիմնական պատճառը, որ Հայաստանին մեղադրում են Ադրբեջանի վրա ճնշումներ իրականացնելու մեջ, որի հիման վրա սկսում են իրենց միջազգային քարոզչությունը:

Իսկ տեղեկատվական հարթակում մենք նստած ենք հերքումների և արդարացումների վրա՝ հակահարված տալու փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել