Մարդուն հատուկ է ուժեղ հույզեր ապրելը, և միշտ չէ, որ դրանք դրական են։ Թերևս ամենալուրջ հոգեկան հուզումների թվին է պատկանում այն ցավը, որ մարդն ապրում է սիրելիից բաժանվելուց հետո։

Հարաբերությունների խզումը, հատկապես երբ դրանք երկարատև են եղել, միշտ էլ հարված է։ Հսկայական ուժ է անհրաժեշտ մարդուն այդ ամենը հաղթահարելու համար։ Մեծ է ընկճախտի մեջ ընկնելու հավանականությունը, որը ազդում է թե՛ հոգեկան, թե՛ ֆիզիկական առողջության վրա։

Նախ՝ պետք չէ զսպել հույզերն ու ապրումները։ Կիսվեք ինչ-որ մեկի հետ, խոսեք այդ մասին։

Մի խուսափեք շփումներից։ Մարդիկ հաճախ փակվում են իրենց մեջ։ Հենց դա չպետք է անել։

Հիշեք, որ Սողոմոն իմաստունի մատանու ներսից գրված էր. «Սա էլ կանցնի»։ Հիշեք դա և պարզապես ձեզ ժամանակ տվեք վերապրելու ու հաղթահարելու սիրելիի հետ բաժանությունը։

Փորձեք ձեզանից վանել վատ մտքերն ու հիշողությունները, դրանք հոգու համար թունավոր են։

«Աչքից հեռու, սրտից դուրս». մի պահեք նրա իրերը, նվերներն ու լուսանկարները, մի ապրեք անցյալով։

Փոխեք ձեր արտաքինը, ինտերիերն ու զվարճանքները։ Պարզապես նոր կյանք սկսեք։ Արեք այն ամենը, ինչը չեք արել ձեր հարաբերությունների ընթացքում և ինչի մասին երազել եք նախքան հարաբերությունները։ Կարիերայով զբաղվեք, առաջ գնացեք։

Այս խորհուրդները, սակայն, օգտակար են միայն այն դեպքում, երբ դուք իրոք տրամադրված եք կարգավորելու ձեր կյանքը բաժանումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել