Մինչ հազարավոր զբոսաշրջիկներ շարունակում են ժամերով հերթ կանգնել Պիզայի կամ Էյֆելյան աշտարակները տեսնելու համար, բրիտանացի լրագրողները կազմել են Եվրոպայի գեղեցիկ, սակայն դեռևս չգնահատված վայրերի ցանկ։ Իհարկե, հայտնի տեսարժան վայրերը ոչնչով վատը չեն։ Սակայն Եվրոպան այնքան մեծ է, և այնտեղ այնքան շատ են գեղեցիկ վայրերը, որ միայն սովորական երթուղիներով շարժվելն ուղղակի վիրավորական է։

«Մինի Եվրոպա», Բրյուսել

Այստեղ կարելի է տեսնել ողջ Եվրոպան ընդամենը մեկ վայրում․ այստեղ են գտնվում աշխարհի ամենահետաքրքիր շինությունների կրկնօրինակները, որոնք կառուցվել են 1։25 մասշտաբով։ Այստեղ կարող եք ոչ միայն տեսնել տեսարժան վայրերի մակետները, այլ նաև մասնակցել էքսկուրսիաների և ծանոթանալ ինտերակտիվ ստեղծագործությունների հետ։ Կհավանեն և՛ երեխաները, և մեծահասակները։

Կակտուսների այգի Mossèn Costa i Llobera, Բարսելոնա

Եթե դուք եկել եք Բարսելոնա, ապա անպայման այցելեք կակտուսների այգի, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Մոնժուիկ լեռան ստորոտին։ Չնայած իր նախանձելի աշխարհագրական դիրքին՝ այգին մնացել է առանց ուշադրության․ այնտեղ ներկայացված է ավելի քան 800 տեսակի կակտուսներ՝ բերված տարբեր երկրներից։ Այգում կարելի է տեսնել, թե որքան բազմազան և հետաքրքիր է մեր մոլորակը։ Այգու մուտքն անվճար է, ինչն, իհարկե, շատ հաճելի է։

Ալքիմիայի և մոգության թանգարան, Պրահա

Շոտլանդացի ալքիմիկոս և մոգ Էդվարդ Քելի նախկին լաբորատորիան վերածվել է ինտերակտիվ թանգարանի։ Այնպես որ, եթե դուք պաշտում եք ցանկացած զարմանալին և տարօրինակը և ցանկանում եք ձեզ միջնադարյան մոգ զգալ, ապա անպայման այցելեք այս թանգարան։

Տարրերի պալատ, Դրեզդեն

Պարզ եղանակի ժամանակ այն ուղղակի գեղեցիկ և սյուրռեալիստական վայր է։ Սակայն երբ անձրև է սկսվում, ջրահեռացման համակարգը վերածվում է իրական փոքրիկ նվագախմբի։ Այստեղ են գալիս հազարավոր ռոմանտիկներ, որպեսզի լսեն «քաղաքի երաժշտությունը»։ Ամենայն հավանականությամբ, դուք նույնպես կսիրեք այս վայրը։

Խաղալիքների թանգարան, Բրյուսել

Անդրե Ռեմդոնկի մասնավոր հավաքածուից խաղալիքների թանգարանի վերածված այս վայրը երեխաների և մեծահասակների ամենասիրելի վայրերից մեկն է։ Հավաքածուն զբաղեցնում է 3 ամբողջական հարկ և իր մեջ ներառում է 35 հազար նմուշ։ Սակայն ամենագրավիչը ոչ թե խաղալիքների քանակն է, այլ այն, որ նրանց հետ կարելի է խաղալ։ Թանգարանն ինտերակտիվ է և անհամբերությամբ սպասում է բոլորին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել