«Մենք ապրում ենք չավարտված պատերազմի պայմաններում». Ադրբեջանի նախագահի ու փոխվարչապետի «խաղաղասեր» հայտարարությունը:

Ադրբեջանի նախագահն ու փոխվարչապետը ժողովրդին խաղաղության տրամադրելու միտքն ամբողջությամբ սխալ են հասկացել կամ, սովորույթի համաձայն, կեղծ բանակցություններ են իրականացնում Հայաստանի հետ, որից հետո ամբողջությամբ հակառակ գործողություններն են կատարում իրենց երկրում:

Ժամանակին հայ-ադրբեջանական հանդիպումների ընթացքում երկու կողմերը պայմանավորվել էին ժողովրդին նախապատրաստել խաղաղության: Հանդիպումից հետո ադրբեջանական կողմը որևէ քայլ չկատարեց այդ ուղղությամբ: Ռազմաքաղաքական բարձր մակարդակով թշնամին շարունակում է հանդես գալ պատերազմական հայտարարություններով:

Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը հայտարարել է, որ «Ադրբեջանի բանակի ուժը, երկրի նախագահի վճռականությունը և ժողովրդի կամքը վստահություն են ներշնչում, որ ադրբեջանական հողերը ազատվելու են»:

Սրանից հետո էլ Ալիևը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ հայտարարում է․ «Մենք ապրում ենք (Հայաստանի հետ) չավարտված պատերազմի պայմաններում, այդ իսկ պատճառով մեր առջև դրված առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի մեր ռազմական ներուժի ամրապնդումը»:

Հիմա սրանք նման հայտարարություններ են կատարում, ոչ մեկի պետքը չէ, ոչ մեկ չի դատապարտում կամ անդրադառնում, հետո էլ միջազգային հարթակներից սկսելու են խաղաղությունից ու հարցի խաղաղ լուծումից խոսել: Ու այդ հարցակներում բոլորը, բերանները ջուր առած, սրանց լսելու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել