Սիրելի՛ հայրենակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 101 տարի շարունակ մայիսի 28-ը խորհրդանշում է հայոց պետականության վերածնունդը: Թեպետ Հայաստանի առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ և գոյատևեց ընդամենը երկու տարի, սակայն մեր նախնիների դարեր շարունակ երազած ու իրականություն դարձած անկախությունը կատարեց իր պատմական կարևորագույն առաքելությունը. հայ ժողովրդի մոտ արթնացավ անկախ պետականություն ունենալու երկարատև փափագը: Հենց առաջին հանրապետության ստեղծումը հետագայում անկյունաքարային դարձավ Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականից՝ արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման համար։ Այսօր արդեն 101 տարվա հեռավորությունից մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ անկախությունն ու ազգային պետականությունը գերագույն ու անփոխարինելի արժեքներ են, և որ միայն մեր ազգի միասնականությամբ մենք կարող ենք կերտել մեր բոլորի երազած բարեկեցիկ ու բարգավաճ հայրենիքը: 
Կրկին շնորհավորում եմ համայն հայությանը կարևորագույն այս տոնի առթիվ: Մաղթում եմ հարատև խաղաղություն և միասնական աշխատանք՝ հանուն մեր երկրի բարգավաճման և հայ ժողովրդի բարօրության: 
Աստված պահապան մեզ բոլորիս…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել