Այսօր Ժուռնալիստիկայի ֆակուլտետում «Հակամարտությունները և ժուռնալիստիկան» առարկայի շրջանակներում առկա և հեռակա մագիստրատուրայի երեխեքից քննություն էի ընդունում և ԱՀԱԳԻՆ ՆՈՐ ԲԱՆ ՊԱՐԶԵՑԻ.
1.Հայաստանը ունի 5 սահմանակից հարևան. հյուսիսում` Պարսկաստանը, արևելքում` Ռուսաստանը, հարավում Վրաստանը, արևմուտքում` Ադրբեջանը և, բռնվեք, հյուսիս-արևմուտքում` ՉԻՆԱՍՏԱՆԸ:
2.Շուշին ազատագրվել է 1991-1993 թթ.-ին` վերջնականորեն ազատագրվելով 1993-ի հունվարի 21-ին:
3.Արցախյան ազատամարտի նոր շրջանը սկսվել է 1988-ին Սումգայիթի ջարդերով:
4.Իր հերթին Սումգայիթը, ըստ որոշ ուսանողների, գտնվում էր ԼՂԻՄ-ի արևմտյան հատվածում:
5. ԼՂԻՄ-ի և ՀՀ-ի միջև ցամաքային կապ հաստատվեց 1994-ի զինադադարով:
6.1992-ին Խոջալուում և հարակից տարածքներում տեղի են ունեցել հայերի ջարդեր, որոնք հիմա ադրբեջանցիները վերագրում են մեզ...

Եվ աս ամենը թեման մանրամասն անցնելուց, քննարկելուց հետո... Ի դեպ, պատասխանողներից շատերը գործող լրագրողներ են տարբեր էլ. կայքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել