«Եվրատեսիլ 2019»-ի մասնակից, Մալթան ներկայացնող Միկելա Պաչեի «Chameleon» երգի տեսահոլովակը դարձել է ամենադիտվածը «Եվրատեսիլ»-ի YouTube-ի ալիքում՝ 9.3 մլն անգամ:

Երկրորդ ամենադիտված տեսահոլովակը Նիդեռլանդների մասնակից Դունկան Լոուրենսի «Arcade» երգինն է՝ 9.2 մլն անգամ:

Երրորդ տեղում Իտալիան ներկայացնող Մամուդի «Soldi» երգի տեսահոլովակն է՝ 4.2 մլն անգամ:

Ամենադիտված չորրորդ տեսահոլովակը Շվեյցարիայի մասնակից Լուկա Հաննիի «She Got Me» երգինն է՝ 4.1 մլն անգամ:  

Եվ հինգերորդ ամենադիտված տեսահոլովակը Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևի «Scream» երգինն է՝ 3.3 մլն անգամ:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին, Թել Ավիվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել