Քոչարյանի դատին եմ հետևում։ Ընթերցում ա Ղարաբաղից զորք բերելու դրվագով քրգործի հատվածը։ Ասում ա՝ պարզաբանում կտամ, բայց պետական գաղտնիք ա, լավ կլինի դատախազներն էս հատվածից հրաժարվեն։

Դատախազներն անգիր արած տեքստ են ասում, որի իմաստն ա՝ պրոբլեմ չկա։

Հիմա եկել եմ՝ ասեմ, որ, տղերք, պրոբլեմ կա։ Եթե Քոչարյանը հենց հիմա դատարանում հայտարարի, որ Արցախի ՊԲ-ն ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում ա, հինգ ժամ հետո ՄԱԿ ԱԽ-ն հանգիստ կարա ընդունի բանաձև, որ Հայաստանն ագրեսոր ա, օկուպանտ ու, պատմական իմաստով, անմեղսունակ (որպես հետևանք, բնական ա, կունենանք տնտեսական հուժկու հեղափոխություն)։

Նու, ես հույս ունեմ, որ Քոչարյանը նման բան չի հայտարարի, բայց ամեն դեպքում հաշվի առնենք, որ Հայաստանն՝ ի դեմս շատ պետական մարմինների, էս պահին շատ անմեղսունակ ա։

Հ.Գ. Տղերք, եթե ապացուցում եք, որ Քոչարյանը բանակն ապօրինի ներգրավել ա, մի հատ կպարզաբանե՞ք՝ Արցախի քեյսը ինչի՞ եք առանձնացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել