Ինչպես հայտնի է, իշխանափոխության օրերին որոշ «մտավորականներ» արագ կողմնորոշվելով` նախկին իշխանության հովանավորյալներից անմիջապես դարձան կրքոտ ընդդիմադիրներ: Նրանցից էր նաև հեղափոխության արդյունքում Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի աթոռին կռած Հովերի Սոնան` Սոնա Հովհաննիսյանը:

Չնայած, որ այս տիկինը մշտապես վայելել է Սերժ Սարգսյանի հովանավորչությունը` 2010թ.-ին ստանալով Արվեստի վաստակավոր գործչի կոչում, տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի ղեկավարած «Լույս» հիմնադրամից տարեկան ստանալով շուրջ 35 միլիոն դրամ (https://www.azdarar.am/announcments/org/131/00361579/), նրան հաջողվել է հով տեղավորվել հեղափոխականների և ապա իշխանավորների շվաքում:

Հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանն անգամ իր հրաժարականից օրեր առաջ ուղերձ էր հղել Սոնա Հովհաննիսյանին` հոբելյանի առթիվ, (https://www.panorama.am/…/%D5%80%D5%B8%D5%BE%D5%A5%…/1925709)վերջինիս մաղթելով «երջանիկ կյանք և ստեղծագործական հաջողություններ», չպատկերացնելով երևի թե, որ իր հաջողությունները տիկինը արդեն իսկ սկսել էր հարթել այդ օրերին` ջանք չխնայելով վատաբանելու «թալանչի» և «բռնարար» իշխանություններին, որոնք ամեն կերպ խանգարում էին երկրում մշակույթի զարգացմանը:

Սակայն ի զարմանս իր սկզբունքային գործընկերների Հովերի Սոնային հաջողվում է իր այդ պահվածքի շնորհիվ արժանանալ Կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնին:

Եվ ահա մեկ ամիս առաջ` մայիսի 14-ին կայանալիք ռեկտորի ընտրությունների նախաշեմին, տիկին Հովհաննիսյանը Կրթության նախարարություն է ուղարկում զարմանալի զուգադիպությամբ միաժամանակ Կառավարման Խորհրդի անդամի պաշտոնից ազատվելու մասին Կոնսերվատորիայի 4 ուսանողի գրած դիմումները: Այս խորամանկ քայլով տիկինը ցանկացել է նոր ընտրություններ անցկացնել և իրեն «հարմար» ուսանողների տեղավորել իրեն հետագայում ընտրող Խորհրդի կազմում նրանց հորդորելով ազատման դիմումներ գրել:

Սակայն նախարարությունը մերժել է տիկնոջը և մինչ այժմ չի հաստատել Կառավարման Խորհրդի նոր կազմը։ 
Ցավալի է, որ «նոր» Հայաստանում հերթական անգամ պաշտոն է ստանալու նախորդ իշխանության «կերակրատաշտից սնված» և հարմար պահի դավաճանած մեկը, ով սկզբունքորեն չի կարող լինել Կոնսերվատորիայի պես կարևորագույն կրթական հաստատության ղեկավար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել