Սիրելի օծանելիքը ձեռք բերելու համար երբեմն ստիպված եք լինում զգալի գումար ծախսել:

Բոլորն են ցանկանում, որ սիրելի օծանելիքի բույրը հնարավորինս երկար պահպանվի:

1. Այն հատվածում, որտեղ սովորաբար ցանում եք օծանելիքը, քսեք վազելին: Օծանելիքի կաթիլները ճարպային ծածկույթի առկայության պարագայում չեն ներծծվի մաշկի մեջ ու կմնան դրա մակերեսին:

2. Հարկարվոր չէ խառնել տարբեր բույրեր: Խորհուրդ է տրվում մեկ օրվա ընթացքում օգտագործել միայն մեկ տեսակի օծանելիք: Խոսքը վերաբերում է նաև տարատեսակ քսուքներին, լոգանքի համար նախատեսված գելերին:

3. Մազերը ևս երկար ժամանակ պահում են օծանելիքի հոտը: Դրանք նույնպես կարելի է ցողել, բայց 20-30 սմ հեռավորությունից: Այդ պարագայում մազերի լաքից մի օգտվեք:

Image associée

4. Օծանելիքն օգտագործեք տնից դուրս գալուց 30-40 րոպե առաջ։

5. Չպետք է օծանելիքը ցողել, որտեղ պատահի: Հարկավոր է այն ցողել այն հատվածներում, որտեղ կա հնարավորինս ակտիվ զարկերակային աշխատան, օրինակ՝ բազուկների ներսի հատվածում, ականջների հետևի հատվածներում, ձեռքի երկգլուխ և եռագլուխ մկանների մեջտեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել