Յունիբանկը շարունակում է առևտրային խոշոր ցանցերի հետ համատեղ ակցիաների իրականացումը: «Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ բանկը հայտարարել է նոր ամառային ակցիա.  Յունիբանկի միջոցով Ariston և Indesit ապրանքանիշի ապրանքներ կամ Panasonic օդորակիչներ ապառիկ գնելու դեպքում, «Զիգզագ» խանութը հաճախորդի փոխարեն կվճարի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան գործում է մինչեւ 2013թ. օգոստոսի 31-ը:

Ակցիայի շրջանակներում «Զիգզագ»  խանութների  ցանցում գնումներ կատարելու համար Յունիբանկն առաջարկում է U-Technics վարկը հետևյալ պայմաններով` վարկի գումարը` 60 000 -1 000 000 դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն, և պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 հազար դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, կամ հաճախորդը չունի դրական վարկային պատմություն, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ: Վարկի տրամադրման գլխավոր պայմանը բացասական վարկային պատմության բացակայությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել